Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ռիգոնդոն պահպանեց տիտղոսը

Ռիգոնդոն պահպանեց տիտղոսը
22.07.2014 | 12:03

Պրոֆեսիոնալ ռինգում 79,4 կգ քաշային կարգում հանդես եկող օլիմպիական չեմպիոն Եգոր Մեխոնցևը շաբաթ օրը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը՝ ևս մեկ վստահ քայլ կատարելով չեմպիոնություն տանող ճանապարհին: Երրորդ ռաունդից հետո բժշկի օգնության անվան տակ նրա մրցակից, ֆիլիպինցի Միրաֆուենտեի մարտավկաները հրաժարվեցին պայքարը շարունակելուց: Հիշեցնենք, որ Մեխոնցևը լոնդոնյան օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած միակ բռնցքամարտիկն էր Ռուսաստանից:
Ինչ վերաբերում է Մակաոյում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր հանդիպմանը, մարտ, որպես այդպիսին, իրականում չստացվեց: WBA ու WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, կուբացի Գիլերմո Ռիգոնդոն առաջին իսկ ռաունդում նոկաուտով հաղթեց թաիլանդցի Սոդոմ Կոկեիետջիին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ